36 Ինչպես որ գրված է.
«Քեզ համար ենք մեռնում ամեն օր.
համարվեցինք ոչխար սպանդի համար»(Սաղ. 43(44).23)։
37 Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց. 38 որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, 39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։