11 Նոոմինն ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, մի՞թե դարձյալ որդիներ կունենամ իմ որովայնում, որ ձեզ համար ամուսին լինեն։ 12 Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ, 13 դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։
Publicidade