16 Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ 17 Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ. թող Տերն այսպես և սրանից ավելին անի ինձ, միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից»։
Publicidade