8 Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել։ 9 Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան 10 և ասացին նրան. «Այդպես չի լինի, մենք քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։ 11 Նոոմինն ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, մի՞թե դարձյալ որդիներ կունենամ իմ որովայնում, որ ձեզ համար ամուսին լինեն։ 12 Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ, 13 դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։ 14 Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։
Publicidade