Pular para o conteúdo
Publicidade

Սոփոնիա 1

Տիրոջ օրը

14 Քանի որ մոտ է Տիրոջ մեծ օրը,

մոտ է և շատ արագահաս.

Տիրոջ օրվա ձայնը խիստ է և դառն՝

զորավոր կարգված։

15 Բարկության օր է այն օրը,

նեղության և վտանգի օր,

թշվառության և կործանման օր,

խավարի և մեգի օր,

ամպի և մառախուղի օր,

16 շեփորի և աղաղակի օր

ամուր քաղաքների և բարձր անկյունների դեմ։

17 «Կնեղեմ մարդկանց,

և կույրերի պես կընթանան,

քանի որ մեղանչեցին Տիրոջ դեմ

և նրա անունը վերցրին սնոտի բաների համար,

որոնք ոչինչ չեն կարողանա անել՝ նրանց օգնելու.

կթափի նրանց արյունը հողի նման,

և նրանց մարմինները՝ աղբի պես»։

18 Նրանց արծաթն ու ոսկին չեն կարողանա նրանց փրկել Տիրոջ բարկության օրը,

բայց նրա նախանձախնդրության կրակով կմաշվի համայն երկիրը,

որովհետև վախճան ու տագնապ կբերի

երկրի բոլոր բնակիչների վրա։

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.

Veja também

Sofonias
Ver todos os capítulos de Sofonias