3 Տե՛ս, թե ինչպե՛ս ենք ձիերի բերանը սանձեր դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, և նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։
4 Ահավասիկ և նավերը. ի՜նչ հսկա են, սաստիկ հողմերից քշվում են, բայց փոքր մի ղեկով ուղղվում են, ո՛ր կողմը նավավարի սիրտն ուզում է։
5 Այսպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Ահա թե մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում։ 6 Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։ 7 Գազանների, թռչունների և սողունների ամեն տեսակ և ինչ որ կա ծովի մեջ, հնազանդված է և հնազանդվում է մարդկային բնությանը, 8 բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին և մահաբեր թույնով լցվածը, ոչ ոք չի կարող նրան հնազանդեցնել։