Զգուշացում պարծենալուց
13 Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։
14 (Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։
15 Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։
16 Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։
17 Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա մեղք է։