6 Թեկնածուն պետք է լինի անբասիր, մեկ կնոջ ամուսին, ունենա հավատացյալ որդիներ, ովքեր անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն։ 7 Որովհետև եպիսկոպոսը՝ որպես Աստծու տնտես, պետք է լինի անբասիր. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ անարգող, ո՛չ կռվազան, ո՛չ դրամաշորթ, 8 այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, մաքուր, ժուժկալ, 9 ամուր կապված իր սովորած վստահելի վարդապետությանը, որպեսզի կարողանա առողջ վարդապետությամբ հորդորել և կշտամբել հակառակորդներին։
Publicidade