Փրկչական շնորհի հայտնությունը
11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց, 12 Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ 13 և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, 14 որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։