Agradecimento a Deus
Agradecer a Deus é louvor, adoração e reconhecimento da sua soberania. Dai graças ao Senhor porque Ele é bom — a sua misericórdia dura para sempre!
Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը,
Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,
Թյուր սիրտ ունեցողն ինձ չմերձեցավ,
Անիրավն ինձնից հեռացավ, բայց կարևորություն չտվեցի։
Ալելուիա
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,
Որովհետև բարի, հավիտենական է նրա ողորմությունը.
Ձանձրանալուց հոգիս տքնեց.
Հաստատի՛ր ինձ քո խոսքով։
Ուղարկում է իր խոսքը և հալեցնում նրանց.
Շաչում են հողմերը, և հոսում են ջրերը։
Տիրոջ ձայնը հատում է կրակի բոցը,
Արդ, Տե՜ր, փառաբանում ենք քեզ և օրհներգում քո փառավոր անունը։
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Գոհություն և աղոթք
Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ ձեզ հիշելիս։ Ամեն անգամ իմ բոլոր խնդրանքների մեջ
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
Թեսաղոնիկեցիների կյանքը և հավատը
Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։ Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
Գոհություն Աստծուն
Ձեր առիթով շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն այն շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ Քրիստոս Հիսուսի միջոցով,
Բայց գոհությո՜ւն Աստծուն, որ մեզ հաղթանակ պարգևեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Հաղթանակ Քրիստոսով
Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։
Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։ Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի.
միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։ Ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհությո՛ւն հայտնեք Հորը և Աստծուն։
Հորդոր տղամարդկանց և կանանց
Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։
Ապա Հիսուսը, վերցնելով հինգ նկանակը և երկու ձկները, աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, մանրացրեց նկանակները և տվեց աշակերտներին, որպեսզի բաշխեն նրանց, իսկ երկու ձկները բաժանեց ամենքին։ Բոլորն էլ կերան և հագեցան։ Տասներկու լի սակառ էլ կտորտանքներ հավաքեցին, ինչպես նաև՝ ձկներից։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.