Aliança
A aliança é o modo como Deus se relaciona com seu povo. Da aliança com Noé à Nova Aliança em Cristo, Deus se compromete com amor e fidelidade irrevogáveis.
Alianças com Israel
Deus firmou aliança com Abraão, Moisés e Davi. No arco-íris, na lei, nas promessas — Ele é o Deus da aliança.
Տերը՝ Աստված, խոսեց Նոյի ու նրա որդիների հետ, որ նրա հետ էին, և ասաց. «Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեր գալիք սերունդների հետ, ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։ Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։
Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։ Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։
Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։
Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։
Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը, կինեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին, քետացիներին, փերեզացիներին, ռափայիններին, ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։
Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված նրան ասաց. «Ահա այս է իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի լինես։ Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ [Հայր բազում ազգերի] պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։ Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու։ Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։ Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
Իմ ուխտը պիտի պահես ինչպես դու, այնպես էլ քեզանից հետո եկող քո զավակները սերնդեսերունդ։ Այս է իմ ուխտը, որ սերնդից սերունդ պիտի պահես իմ և քո միջև ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև. ձեր բոլոր արու զավակները պիտի թլփատվեն, պիտի թլփատեք ձեր մարմնի թլիփը, և դա թող իմ և ձեր միջև ուխտի նշանը լինի։
Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,
Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։
Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։ Դու նրանց ու նրանց աստվածների հետ ուխտ չկապես։
Ուխտի նորոգումը
Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։
Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։
Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։
Նա հայտնեց ձեզ իր ուխտը, պատվիրեց պահել տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։
Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,
Alianças renovadas
O povo renovava a aliança diante do Senhor. A fidelidade de Deus permanece mesmo quando o povo falha.
Երբ ժողովուրդը հեռացավ իր վրաններից՝ Հորդանան գետն անցնելու համար, քահանաները տարան Տիրոջ Ուխտի տապանակը ողջ ժողովրդի առաջից։ Երբ Ուխտի տապանակը կրող քահանաները մտան Հորդանան գետը, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին Հորդանան գետի ջրերի մեջ (իսկ Հորդանան գետը գալիս էր ափեափ լցված, ինչպես ցորենի հնձի օրերին), վերևից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձույլ, անջրպետված, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտես քաղաքից, որը Կարիաթ-Յարիմի մասն է, իսկ ցած իջնող ջրերն իջան Արաբայի ծովը՝ Աղի ծովը, մինչև որ իսպառ կտրվեցին, և ժողովուրդը կանգնած էր Երիքովի դիմաց։ Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։
Հովիդայեի բարեկարգությունները
Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։
Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։
Այդ ժամանակ Հովրամ արքան ելավ Սամարիայից և Իսրայելի մարդահամար անցկացրեց ու գնաց։ Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։
Հովնաթանի անունը համարում պետք է ունենա Դավթի տանը, եթե նույնիսկ Տերը Դավթի թշնամիներից վրեժ առնի»։
Հովնաթանը Դավթին կրկին երդվեցրեց իր սիրով, քանի որ նրան իր անձի պես էր սիրում։
Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։ Իսկ հիմա այսպես կասես. "Ես ահա նրա հետ խաղաղության ուխտ եմ կնքում։ Նրան և նրա հետնորդներին հավիտենական քահանայություն եմ խոստանում, որ նա իր Աստծու փոխարեն վրեժխնդիր լինելով՝ քավեց Իսրայելի որդիների մեղքերը"»։
Երբ Մովսեսը մտավ Վկայության խորան՝ Տիրոջ հետ խոսելու, լսեց նրա ձայնը, որ խոսում էր իր հետ, որ գալիս էր Ուխտի տապանակի վրայի երկու քերովբեների միջև դրված Քավության վերևից։
Բուրվառները՝ սրբագործված
Եվ Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնի որդի Եղիազար քահանային. «Այրվածների միջից վերցրե՛ք պղնձե բուրվառները, բայց նրանց օտար կրակը թափե՛ք հեռու։ Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։ Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերցրեց պղնձե բուրվառները, որոնք մատուցեցին հրո ճարակ դարձած այրերը, դրանցից զոհասեղանի համար թիթեղ պատրաստեց որպեսզի Իսրայելի որդիներին հիշեցնի, որ Ահարոնից չսերած որևէ օտար մարդ խունկ դնելու համար չմոտենա Տիրոջը, որպեսզի նրա հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց Կորխի ու նրան հարած ամբոխի հետ։ Այդ էր Տերը հայտնել Մովսեսի միջոցով։
Ահարոնը փրկում է ժողովրդին
Հետևյալ օրն Իսրայելի որդիները տրտնջացին Մովսեսի ու Ահարոնի դեմ՝ ասելով. «Դուք կոտորեցիք Տիրոջ ժողովրդին»։ Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։ Մովսեսն ու Ահարոնը կանգնեցին Վկայության խորանի առջև։ Տերը խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ ու ասաց. «Հեռացե՛ք այդ ժողովրդի միջից, որ ես միանգամից ոչնչացնեմ նրանց»։ Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան գետնին։ Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ բուրվառը, դրա մեջ զոհասեղանի վրայից վերցրած կրա՛կ դիր, դրա վրա խո՛ւնկ լցրու, շտապ տա՛ր բանակատեղի և քավությո՛ւն խնդրիր նրանց մեղքերի համար, որովհետև Տերը զայրացել է և սկսել է կոտորել ժողովրդին»։
Ավոդ
Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը Մովաբի արքա Եգղոմին զորացրեց Իսրայելի վրա, քանի որ նրանք չարիք էին գործել Տիրոջ առաջ։ Եվ հավաքեց նրանց դեմ Ամովնի որդիներին և Ամաղեկի որդիներին, գնաց հարվածեց Իսրայելին և տիրեց Արմավենիների քաղաքին։
Nova Aliança
Eis que dias vêm em que farei nova aliança. Jesus é mediador de uma aliança superior, fundamentada em melhores promessas.
Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ։ Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,- այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ "Ճանաչի՛ր Տիրոջը", քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։
այսպես է ասում Տերը. «Եթե կարողանաք խափանել ցերեկվա իմ ուխտը և գիշերվա իմ ուխտը այնպես, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, ապա կխափանվի նաև իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառա Դավթի հետ,- նաև իմ պաշտոնյաների՝ ղևտացի քահանաների հետ,- թե՝ չի ունենա նա որդի, որ թագավորի նրա գահի վրա։
Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։
Ահա թե ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ, որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։
Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։
Մաղթանքներ և վերջին ողջույններ
Եվ խաղաղության Աստվածը, որ մեռելներից հարություն առնել տվեց մեր Տեր Հիսուսին, որը հավիտենական ուխտի արյունով ոչխարների մեծ Հովիվն է, ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Նա մեզ նաև կարող դարձրեց լինելու նոր Ուխտի ծառաներ, ոչ թե գրով, այլ Հոգով, քանի որ գիրն սպանում է, իսկ Հոգին՝ կենդանացնում։
Սա այլաբանություն է, որովհետև այս կանայք երկու Կտակարաններն են. մեկը՝ Սինա լեռից, զավակներ ծնեց ծառայության համար. դա Հագարն էր։ Հագարը խորհրդանշում է Սինա լեռն Արաբիայում և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որ ծառա է իր որդիներով հանդերձ։ Իսկ վերին Երուսաղեմն ազատ է և մեր բոլորի մայրն է։
Fidelidade da aliança
A aliança de Deus é eterna. Ele não quebra seu pacto nem altera o que saiu dos seus lábios.
Այնտեղ երկնի թռչունները ձագեր կհանեն,
Եվ արագիլի բույնը ապաստան կլինի նրանց։
Բարձր լեռները ապավեն են եղջերուներին,
Իսկ ժայռերը՝ նապաստակներին։
«Այս է իմ ուխտը նրանց հետ,- ասում է Տերը։- Իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի սերունդների բերանից»,-
ասում է Տերը։
Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։
Հոբը ճակատը բաց է ներկայանում Աստծուն
«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես,
ու նրանք չնայեցին կույսի։
փորձելու են քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից և օտարացնել արդար կարծիքից։
Որդյա՛կ իմ, թող քեզ չբռնի չար մտածումը, որ մանկության ժամանակ թողել է ուսումը և Աստծու ուխտը մոռացել։
Este artigo te tocou? Faça uma oração!
+581 estão orando agora.
Junte-se à corrente de oração.