Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 103

1 Սաղմոս Դավթի

Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ, Տե՛ր,

Աստվա՛ծ իմ, չափազանց մեծ ես դու.

Գովասանք և մեծ վայելչություն հագար,

2 Լույսը կրեցիր որպես ծածկոց,

Երկինքը ձգեցիր վարագույրի պես

3 Եվ ջրերի վրա դրեցիր նրա վերնահարկը։

Նա, որ ամպերի մեջ է ընթանում

Եվ շրջում հողմի թևերի վրա։

4 Նա, որ շունչ դարձրեց իր հրեշտակներին

Եվ իր պաշտոնյաներին՝ կիզիչ հուր։

5 Երկիրը հաստատեց իր հիմքերի վրա,

Որպեսզի բնավ չսասանվի.

6 Խորքերը վերարկուի նման զգեստ են նրան,

Եվ ջրերը մնում են լեռների վրա։

7 Քո սաստումից կփախչեն և քո ձայնի որոտումից կսարսեն,

8 Լեռները կբարձրանան և դաշտերը կիջնեն,

Այնտեղ, որտեղ հաստատեցիր նրանց։

9 Սահման դրեցիր, որպեսզի չանցնեն

Եվ չվերադառնան՝ երկիրը ծածկելու։

10 Աղբյուրները դեպի ձորերն ուղղեցիր,

Որ ջրերը հոսեն լեռների միջով՝

11 Հագեցնելու վայրի բոլոր գազաններին,

Որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն։

12 Այնտեղ երկնի թռչունները բույն պիտի դնեն

Եվ ժայռերի մեջ ձայն պիտի տան։

13 Իր շտեմարաններից պիտի արբեցնի լեռներին,

Իր գործի բերքով կլցնի երկիրը։

14 Լեռներում խոտ բուսեցրիր և կանաչություն՝

Մարդկանց կարիքների համար։

Հաց հանեցիր հողից։

15 Գինին ուրախացնում է մարդու սիրտը,

Յուղը՝ զվարթացնում երեսը,

Իսկ հացն ամրացնում է մարդու սիրտը։

16 Թող հագենան Տիրոջ ծառերը

Եվ Լիբանանի մայրիները, որ դու տնկեցիր.

17 Այնտեղ երկնի թռչունները ձագեր կհանեն,

Եվ արագիլի բույնը ապաստան կլինի նրանց։

18 Բարձր լեռները ապավեն են եղջերուներին,

Իսկ ժայռերը՝ նապաստակներին։

19 Ժամանակի համար ստեղծեցիր լուսինը,

Արևն իմացավ ժամն իր մտնելու։

20 Խավարն ստեղծեցիր, և եղավ գիշեր,

Որի ժամանակ շրջում են անտառի բոլոր գազանները։

21 Կորյունները մռնչում են ու հափշտակում

Եվ Աստծուց են խնդրում իրենց կերակուրը։

22 Արևածագին հավաքվում և հանգստանում են իրենց որջերում։

23 Մարդը գնում է իր գործին,

Իր ձեռքի վաստակին՝ մինչև երեկո։

24 Որչա՜փ մեծ են քո գործերը, Տե՜ր,

Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր,

Եվ երկիրը լցվեց քո արարածներով։

25 Ահա մեծ և խաղաղ ծովը, որում անթիվ զեռուններ կան,

Մեծ և փոքր գազաններ.

26 Նրա վրա նավեր են գնում,

Եվ վիշապը, որին ստեղծեցիր նրա մեջ խաղալու համար։

27 Բոլորը քեզ են սպասում, և դու ես նրանց

Կերակուր տալիս ժամանակին։

28 Տալիս ես նրանց, և կերակրվում են։

Բացում ես ձեռքդ և քո կամքով

Կերակրում բոլորին։

29 Երբ երեսդ շրջում ես նրանցից, խռովվում են,

Երբ նրանցից հանում ես շունչը,

Սպառվում և հող են դառնում։

30 Քո շունչն ես ուղարկում նրանց և արարում

Եվ նորոգում ես երկրի երեսը։

31 Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի,

Եվ Տերն ուրախանա իր արարածներով։

32 Նայում է երկրին և դողացնում նրան,

Մոտենում է լեռներին, և նրանք ծուխ են արձակում։

33 Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կյանքում,

Քանի կամ, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն։

34 Իմ օրհնությունը հաճելի կլինի նրան,

Եվ ես Տիրոջով ուրախ կլինեմ։

35 Թող պակասեն մեղավորները երկրից,

Եվ այնտեղ ամբարիշտներ չգտնվեն այլևս.

Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.