1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Տերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում,
Մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»։
2 Տերը քեզ զորության գավազան կուղարկի Սիոնից,
Եվ դու կտիրես քո թշնամիների մեջ։
3 Քեզ հետ է իմ զորության օրերի սկիզբը,
Քո սրբերի վայելչության մեջ։
Արուսյակից առաջ ծնեցի քեզ արգանդից։
4 Երդվեց Տերը և չի զղջա.
Դու ես քահանա հավիտյան՝
Մելքիսեդեկի կարգի համաձայն,
5 Եվ Տերը քո աջ կողմում է։
Բարկության օրը կխորտակի թագավորներին,
6 Կդատի հեթանոսներին,
Կբազմացնի հարվածները
Եվ կխորտակի շատերի գլուխները երկրում։
7 Ճանապարհին կխմեցնի առվակներից,
Դրա համար էլ բարձր կպահի գլուխները։