1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս ինձ,
Մինչև ե՞րբ երեսդ պիտի դարձնես ինձանից,
3 Մինչև ե՞րբ պիտի չարչարվեմ իմ հոգսերով
Եվ ցավերն իմ սրտում՝ օրերով,
Մինչև ե՞րբ թշնամին ինձ վրա պիտի հարձակվի։
4 Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։
Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս,
Որ երբեք չննջեմ մահվամբ,
5 Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան»,
Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։
6 Ես քո ողորմության վրա եմ հույսս դնում, Տե՜ր.
Սիրտս ցնծաց քո տված փրկությամբ։
Պիտի օրհնեմ Տիրոջը՝ իմ բարերարին,
Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։