Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 48

1 Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների

2 Լսե՛ք այս, բոլո՛ր ազգեր,

Ունկնդրե՛ք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում։

3 Երկրի ծնունդնե՛ր և մարդկանց որդինե՛ր,

Բոլորդ մեկտեղ՝ մեծամեծնե՛ր և անտուննե՛ր։

4 Բերանս իմաստություն պիտի խոսի,

Եվ սրտիս խորհուրդները՝ հանճար։

5 Ականջ պիտի դնեմ առակ խոսելուն,

Պիտի բացեմ օրհնության առակներն ի սկզբանե։

6 Ինչո՞ւ վախենամ տառապանքի օրերից,

Ինձ հալածողների անօրենություններից

7 Եվ նրանցից, ովքեր իրենց զորության վրա են հույս դնում,

Իրենց մեծ հարստությամբ են պարծենում։

8 Ոչ ոք չի կարող ուրիշի պարտքը վճարել

Եվ ոչ էլ իր պարտքը՝ Աստծուն։

9 Նրանց կյանքի փրկագինը շատ թանկ է և երբեք չի կարող վճարվել,

10 Որպեսզի ապրեն մինչև վերջ

Եվ երբեք իրենց գերեզմանը չտեսնեն։

Երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են,

11 Նրանց հետ կկորչեն նաև անզգամներն ու անմիտները՝

Օտարներին թողնելով իրենց հարստությունը։

12 Գերեզմանները նրանց տները պիտի լինեն հավիտյան

Եվ նրանց հարկերը՝ սերնդից սերունդ,

Նրանց անունները կկարդացվեն իրենց գերեզմանաթմբերի վրա։

13 Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ.

Հավասարվեց անբան անասուններին

Եվ նմանվեց նրանց։

14 Այս է ճանապարհը նրանց գայթակղության,

Որից հետո իրենց բերաններով պիտի հաճոյանան։

15 Դժոխքի պիտի մատնվեն ոչխարների պես,

Եվ մահը պիտի հովվի նրանց,

Եվ արդարներն առավոտյան պիտի տիրեն նրանց։

Նրանց օգնությունները պիտի սպառվեն դժոխքում,

Եվ պիտի զրկվեն իրենց փառքից։

16 Բայց Աստված պիտի դժոխքի ձեռքից փրկի իմ անձը,

Երբ ինձ ընդունելու լինեն։

17 Մի՛ վախենա, երբ մարդը հարստանում է,

Երբ մեծանում է նրա տան փառքը։

18 Որովհետև մեռնելիս հետը ոչինչ չի տանի,

Եվ նրա տան փառքն իր հետ գերեզման չի իջնի։

19 Այլ նրա անձը կօրհնվի իր կենդանության ժամանակ,

Եվ քեզ շնորհակալ կլինի, երբ դու բարիք անես նրան։

20 Նա կհասնի մինչև իր հոր սերունդը

Եվ հավիտյան լույս չի տեսնի։

21 Մարդը պատվի մեջ էր և չհասկացավ.

Հավասարվեց անբան անասուններին

Եվ նմանվեց նրանց։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.