Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 88

1 Եման Իսրայելացու՝ իմաստության

2 Տե՛ր, քո ողորմությունները պիտի օրհնեմ հավիտյան,

Սերնդեսերունդ իմ բերանով

Պիտի պատմեմ քո ճշմարտությունը։

3 Ասացիր՝ իմ ողորմությունը պիտի հաստատվի հավիտյան.

Քո ճշմարտությունը պատրաստ պիտի լինի երկնքի մեջ։

4 Ուխտ կնքեցի ընտրյալներիս հետ,

Երդվեցի Դավթին՝ իմ ծառային.

5 Քո զավակը պիտի հաստատեմ հավիտյան,

Եվ քո աթոռը պիտի շինեմ սերնդեսերունդ։

6 Երկինքը պիտի խոստովանի քո հրաշագործությունը, Տե՛ր,

Եվ քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։

7 Ո՞վ է քեզ հավասար ամպերի մեջ,

Կամ Աստծու որդիների մեջ ո՞վ է նման Տիրոջը։

8 Փառավորված է Աստված իր սրբերի խորհրդում,

Մեծ և ահավոր է իր շուրջը եղողների վրա։

9 Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, ո՞վ է քեզ նման,

Հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունը շուրջդ է։

10 Դու տիրում ես ծովի զորություններին,

Եվ նրա ալիքների խռովությունը դու ես հանդարտեցնում։

11 Վիրավորների նման խոնարհեցրիր ամբարտավաններին,

Քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։

12 Երկինքը քոնն է, և քոնն է երկիրը.

Աշխարհն ամբողջությամբ դու հաստատեցիր,

13 Դու ստեղծեցիր հյուսիսն ու հարավը,

Թաբորն ու Հերմոնը պիտի ցնծան քո անվամբ։

14 Քոնն է բազուկը, և քոնն է զորությունը.

Քո աջը թող զորանա,

Եվ քո ձեռքը բարձր թող լինի։

15 Քո աթոռը հաստատված է

Արդարության և իրավունքի վրա.

Ողորմությունն ու ճշմարտությունը

Քո երեսի առջևից պիտի ընթանան։

16 Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի քո օրհնությունները, Տե՛ր,

Քո երեսի լույսով պիտի ընթանա,

17 Քո անվամբ պիտի ցնծա ամբողջ օրը

Եվ քո արդարությամբ բարձր պիտի լինի։

18 Դու ես պարծանքը մեր զորության,

Եվ քո կամքով մեր եղջյուրը բարձր պիտի լինի։

19 Տիրոջից է Իսրայելի սրբի՝ մեր թագավորի օգնությունը։

20 Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր որդիներիդ հետ

Եվ ասացիր. «Օգնություն ցույց կտամ հզորին

Եվ կբարձրացնեմ ժողովրդիս ընտրյալին։

21 Ես գտա իմ ծառա Դավթին, իմ սուրբ յուղով օծեցի նրան.

22 Ձեռքս կընդունի նրան, իսկ բազուկս կզորացնի նրան։

23 Թշնամին չի վնասի նրան,

Եվ անօրենության որդին նրան չի չարչարի։

24 Նրա թշնամիներին կհարվածեմ նրա առջև

Եվ նրա ատելիներին պարտության կմատնեմ։

25 Իմ ճշմարտությունն ու ողորմությունը նրա հետ են,

Եվ նրա եղջյուրը իմ անվամբ բարձր կլինի։

26 Նրա ձեռքը ծովին կդնեմ, նրա աջը՝ գետերի վրա։

27 Նա կկանչի ինձ. «Իմ Հայրն ես դու, Աստվա՛ծ,

Իմ փրկության ցանկացողը»։

28 Ես նրան առաջնեկ կդարձնեմ և բարձր՝

Երկրի բոլոր թագավորներից ավելի։

29 Նրան կպահեմ հավիտյան իմ ողորմությունը

Եվ ուխտս՝ հավատարիմ նրա հետ։

30 Նրա զավակին կհաստատեմ հավիտյանս հավիտենից

Եվ նրա աթոռը՝ երկնքի օրերի պես։

31 Եթե նրա որդիները թողնեն իմ օրենքները

Եվ չկամենան շարժվել իմ իրավունքով,

32 Եթե անարգեն իմ արդարությունը

Եվ չպահեն իմ պատվիրանները,

33 Գավազանով կհարվածեմ նրանց անօրենություններին

Եվ տանջանքներով՝ նրանց անիրավություններին։

34 Բայց իմ ողորմությունը չեմ զրկի նրանցից

Եվ ճշմարտությանս չեմ դավաճանի,

35 Ոչ էլ իմ ուխտը կանարգեմ,

Եվ ինչ որ ելնի իմ շուրթերից, չեմ արհամարհի։

36 Մեկընդմիշտ երդվեցի իմ սրբությամբ,

Որ չեմ խաբի Դավթին։

37 Նրա զավակը հավիտյան կմնա,

Եվ նրա աթոռը, ինչպես արեգակ, իմ առջև է,

38 Ինչպես լուսին, որ հաստատված է

Որպես հավատարիմ վկա երկնքում։

39 Իսկ արդ, դու մերժեցիր և անարգեցիր

Ու գետին տապալեցիր քո օծյալին։

40 Հրաժարվեցիր քո ծառայի ուխտից

Եվ երկրի վրա պղծեցիր նրա սրբությունը,

41 Քանդեցիր նրա բոլոր պարիսպները

Եվ նրա ամրոցները սարսափի մեջ դրեցիր։

42 Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան,

Եվ նա իր հարևանների նախատինքը դարձավ։

43 Նրա նեղիչների աջը բարձրացրիր

Եվ ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։

44 Օգնությունը հեռացրիր նրա սրից

Եվ պատերազմի մեջ նրան զորավիգ չեղար։

45 Անարգեցիր նրա սրբությունը

Եվ նրա աթոռը տապալեցիր գետնին։

46 Նրա կյանքի օրերը նվազեցրիր

Եվ նրան ամոթով ծածկեցիր։

47 Երեսդ մինչև ե՞րբ պիտի շրջես ընդմիշտ.

Բարկությունդ հրի պես պիտի բորբոքվի։

48 Իսկ արդ, հիշի՛ր և տե՛ս՝ ո՞վ է իմ էությունը.

Մի՞թե իզուր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։

49 Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի,

Կամ իր հոգին պիտի փրկի մահվան ձեռքից։

50 Ո՞ւր են քո նախկին ողորմությունները, Տե՛ր,

Որոնք խոստացար Դավթին քո ճշմարտությամբ։

51 Հիշի՛ր ծառայիդ նախատինքները,

Որ ստացա ծոցիս մեջ բազում ազգերից,

52 Որով նախատեցին քո թշնամիները, Տե՛ր,

Նախատեցին քո օծյալին։

53 Օրհնյա՜լ է Տերը հավիտյանս հավիտենից։

Եղիցի՜, եղիցի՜։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.