Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 72

1 Սաղմոս Ասափի

Որքա՜ն բարի է Աստված Իսրայելի

Սրտով ուղիղների համար։

2 Գալով ինձ՝ մի փոքր ևս, և իմ ոտքերը կսասանվեին,

Եվս մի քիչ, և քայլերս պիտի մոլորվեին։

3 Նախանձեցի անօրենների հետ մեղավորների խաղաղությանը,

4 Երբ տեսնում էի, որ նրանք մահվան տագնապ չունեն,

Նրանք ամուր էին տանջանքների մեջ։

5 Մարդկանց տքնությունները չեն կրում նրանք

Եվ մարդկանց պես չեն տանջվում։

6 Դրա համար ամբարտավանությունը պատեց նրանց,

Եվ համակվեցին իրենց ամբարտավանությամբ ու անիրավությամբ։

7 Նրանց անիրավությունը պիտի բխի անզգայությունից,

Պիտի երևան նրանց սրտերի մեղավոր ցանկությունները։

8 Խորհեցին ու խոսեցին չարությամբ

Եվ բարձրագոչ ապիրատություն խոսեցին։

9 Իրենց բերանները երկնքին բացեցին

Եվ լեզուները քարշ տվեցին երկրում։

10 Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ,

Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։

11 Ասացին. «Աստված ինչպե՞ս կիմանա»,

Կամ՝ «Արդյո՞ք գիտություն կա Բարձրյալի մոտ»։

12 Ահա մեղավոր են, բայց հաջողակ,

Կան և ունեն աշխարհի հարստությունը։

13 Ասացի. «Ուրեմն իզուր արդար պահեցի սիրտն իմ,

Ձեռքերս սրբությամբ լվացի,

14 Ամեն օր խոշտանգվեցի

Եվ առավոտները կշտամբանք կրեցի»։

15 Թեպետ և ասում էի. «Եթե այսպես պատմեմ,

Դիմացդ պիտի գտնեմ քո որդիների սերնդին,

Որոնց և ուխտեցի»։

16 Սակայն հասկացա, որ սա դժվար է ինձ համար,

17 Մինչև մտնեմ Աստծու սրբարանը

Եվ իմանամ նրանց վախճանը։

18 Բայց իրենց նենգության համար տարագիր կանես նրանց,

Կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։

19 Իսկ ինչպե՞ս հանկարծակի ավերակ դարձան,

Կործանվեցին, պակասեցին,

Կորան իրենց անօրենության պատճառով

20 Եվ եղան արթնացողի երազների պես։

Տե՛ր, դու պիտի անարգես նրանց պատկերը քո քաղաքում.

21 Որովհետև հուր բորբոքվեց իմ սրտի մեջ,

Եվ երիկամներս այլագունեցին։

22 Ես արհամարհված եղա և չիմացա,

Քո առջև անասուն համարվեցի.

23 Բայց ես ամեն ժամ քեզ հետ եմ։

Բռնեցիր իմ աջ ձեռքից,

24 Ինձ առաջնորդեցիր քո խորհուրդներով

Եվ փառքով ընդունեցիր ինձ։

25 Ի՞նչ կա երկնքում, իրոք, ինձ համար,

Կամ քեզնից բացի ի՜նչ փնտրեմ երկրում։

26 Սիրտս ու մարմինս նվաղեցին, իմ սրտի՛ Աստված,

Իմ հավիտենական բաժի՛ն Աստված։

27 Ահավասիկ, ովքեր հեռացրին իրենց հոգիները քեզանից,

Պիտի կորչեն, պիտի կործանես բոլորին,

Ովքեր ապստամբեցին քո դեմ։

28 Բարի է ինձ համար Աստծուն մոտենալը

Եվ Տիրոջ վրա հույս դնելը,

Քո ողջ օրհնությունը հռչակել

Սիոնի դստեր դռների առջև։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.