Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 93

1 Սաղմոս Դավթի՝ չորեքշաբթի օրվա

Աստվա՛ծ վրեժխնդիր, Տե՛ր, Աստվա՛ծ վրեժխնդիր, հայտնվեցիր։

2 Բա՛րձր եղիր, որ դատես երկիրը,

Հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին։

3 Մինչև ե՞րբ մեղավորները, Տե՛ր,

Մինչև ե՞րբ մեղավորները պիտի պարծենան,

4 Մեծաբարբառ անիրավություն խոսեն,

Բոլորը խոսեն, ովքեր անօրենություն են գործում։

5 Քո ժողովրդին, Տե՛ր, խոնարհ դարձրին

Եվ չարչարեցին քո ժառանգությունը։

6 Պանդուխտին և այրուն սպանեցին, որբերին կոտորեցին

7 Եվ ասացին. «Տերն այս չի տեսնում,

Հակոբի Աստվածն ուշ չի դարձնում»։

8 Սթափվե՛ք, ժողովրդի անզգամնե՛ր և անմիտնե՛ր,

Մինչև ե՞րբ պիտի չհասկանաք։

9 Մի՞թե ականջ ստեղծողն ինքը չի լսի,

Կամ աչք ստեղծողը ինքը չի տեսնի։

10 Ազգերին խրատողն ու մարդուն գիտություն ուսուցանողը

Մի՞թե չի հանդիմանի։

11 Տերը գիտի, որ ունայն են մարդկանց խորհուրդները։

12 Երանի՜ այն մարդուն, որին խրատում ես դու, Տե՛ր,

Եվ քո օրենքները նրան ես սովորեցնում։

13 Հանդարտեցնում ես նրան չարության օրերին,

Մինչև հոր փորվի մեղավորի համար։

14 Տերն իր ժողովրդին չի մերժի

Եվ չի անտեսի իր ժառանգությունը,

15 Մինչև որ իրավունքներն արդար դառնան,

Եվ բոլոր սրտով ուղիղներն ընդունեն այն։

16 Ո՞վ պիտի ելնի ինձ հետ ընդդեմ չարերի,

Կամ ո՞վ պիտի միանա ընդդեմ նրանց,

Ովքեր անօրենություն են գործում։

17 Եթե Տերը ինձ չօգներ,

Մի փոքր ևս, և հոգիս կբնակվեր գերեզմանում։

18 Երբ ասում էի. «Ահա ոտքերս սասանվեցին»,

Քո ողորմությունը, Տե՛ր, օգնում էր ինձ։

19 Իմ սրտի բազում ցավերի մեջ

Քո մխիթարությունը ուրախացնում էր հոգիս։

20 Թող քեզ չհավասարվի անօրենության աթոռը,

Որ վնաս է պատճառում ընդդեմ հրամանի։

21 Որսացին արդարի հոգին

Եվ անմեղ արյունն էին դատապարտում։

22 Տերն իմ ապավենը եղավ,

Աստված՝ իմ հույսի օգնականը։

23 Տերը պիտի հատուցի նրանց՝

Ըստ իրենց անօրենության,

Տերը՝ մեր Աստվածը, պիտի կործանի նրանց՝

Ըստ իրենց չարության։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.