1 Ալելուիա
Սիրեցի Տիրոջը, որովհետև լսեց ձայնն իմ աղոթքի,
2 Դեպի ինձ խոնարհեցրեց իր ականջը,
Եվ ես իմ օրերում նրան աղոթեցի։
3 Մահվան երկյուղն իմ շուրջը պատեց,
Եվ դժոխքի վշտերը գտան ինձ։
Նեղություն և անձկություն գտա
4 Եվ Տիրոջ անվանն աղոթեցի.
Ո՜վ Տեր, փրկի՛ր հոգիս։
5 Ողորմած է Տերը և արդար,
և մեր Աստված ողորմում է։
6 Տերը պահպանում է հասարակ մարդկանց.
Ես ընկա, և Տերը փրկեց ինձ։
7 Դարձի՛ր, հոգի՛ իմ, քո հանգստին,
Որովհետև Տերն օգնեց քեզ։
8 Փրկեց հոգիս մահվանից,
Աչքերս՝ արտասուքից,
Ոտքերս՝ գայթակղությունից.
9 Թող հաճելի լինեմ Տիրոջ առջև՝
Ողջերի երկրում։