Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 65

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի. հարության

Աղաղակե՛ք Աստծուն, ամենա՛յն երկիր,

2 Սաղմո՛ս երգեք նրա անվանը

Եվ փառաբանե՛ք նրա օրհնությունը։

3 Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը,

Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։

4 Ողջ երկիրը պիտի երկրպագի քեզ,

Սաղմոս պիտի երգեն քեզ և քո անվանը»։ Հանգիստ

5 Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու,

Թե որքան ահեղ են խորհրդով,

Մարդկանց բոլոր որդիներից ավելի։

6 Նա ծովը ցամաք դարձրեց,

Եվ ոտքով ժողովուրդն անցավ գետերի միջով։

Այնտեղ մենք ուրախ պիտի լինենք նրանով,

7 Որ հավետ տիրում է իր զորությամբ։

Նրա աչքերը նայում են հեթանոսներին,

Որոնք դառնացրին նրան.

Թող չպարծենան իրենց հոգիներում։ Հանգիստ

8 Օրհնեցե՛ք մեր Աստծուն, հեթանոսնե՛ր,

Լսելի՛ դարձրեք նրա օրհնության ձայնը։

9 Նա, որ իմ հոգուն կյանք պարգևեց

Եվ թույլ չտվեց, որ ոտքերս դողան։

10 Փորձեցիր մեզ, Աստվա՛ծ,

Քննեցիր, ինչպես արծաթն է քննվում։

11 Մեզ իջեցրիր որոգայթի մեջ,

Նեղություն դրեցիր մեր թիկունքներին

12 Եվ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։

Մենք անցանք հրի և ջրի միջով,

Բայց մեզ խաղաղությամբ դուրս հանեցիր։

13 Պիտի քո տունը մտնեմ զոհաբերության ընծաներով,

Պիտի տամ քեզ իմ ուխտերը,

14 Որ խոստացան քեզ իմ շրթունքները,

Եվ ինչ որ բերանս խոսեց նեղության ժամանակ։

15 Յուղալի ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ

Խոյերով ու խնկերով,

Քեզ արջառներ և նոխազներ պիտի մատուցեմ։ Հանգիստ

16 Ամենքդ, որ երկյուղում եք Աստծուց,

Եկե՛ք և լսե՛ք ինձ, և ձեզ պիտի պատմեմ,

Թե ինչ արեց նա ինձ համար։

17 Իմ բերանով նրան դիմեցի

Եվ իմ լեզվով մեծարեցի նրան։

18 Թե սրտումս մեղք տեսնեի, Տերը չէր լսի ինձ։

19 Դրա համար Աստված լսեց ինձ

Եվ նայեց իմ խնդրանքների ձայնին։

20 Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց աղոթքն իմ,

Ոչ էլ իր ողորմությունը՝ ինձանից։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.