Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 64

1 Դպրապետին։ Սաղմոս ԴավթիԳրբ. ունի նաև Երեմիայի, Եզեկիայի և ժողովրդի օրհնությունը, երբ ուզում էին վերադառնալ պանդխտությունից։

2 Քեզ վայել է օրհնություն Սիոնում, Աստվա՛ծ,

Եվ քեզ աղոթք պիտի մատուցվի Երուսաղեմում։

3 Լսի՛ր աղոթքներս, որովհետև ամեն մարմին քեզ մոտ է գալու.

4 Անօրենների խոսքերն ուժեղացան մեզ վրա,

Դու պիտի քավես մեր ամբարշտությունները։

5 Երանի՜ նրանց, որոնց ընտրեցիր և ընդունեցիր,

Քանի որ քո գավիթներում պիտի բնակվեն։

Մենք պիտի հագենանք քո տան բարիքներից,

Սուրբ է քո տաճարը,

սքանչելի՝ արդարությամբ։

6 Լսի՛ր մեզ, Աստվա՛ծ, փրկի՛չ մեր՝

Հույսը երկրի բոլոր ծագերի

Եվ հեռավոր ծովերի։

7 Նա, որ իր զորությամբ լեռներ է հաստատում

Եվ զորություն է հագել։

8 Նա, որ խռովեցնում է ծովի անդունդները

Եվ ցածրացնում նրա ալիքների ձայնը։

Հեթանոսները պիտի խռովվեն,

9 Եվ երկրի բնակիչները պիտի վախենան քո նշաններից

Ու պիտի զվարճանան արշալույսին և երեկոյան։

10 Նայեցիր երկրին ու արբեցրիր այն

Եվ բազմացրիր նրա հարստությունը։

Աստծու գետը լի եղավ ջրով.

Դու պատրաստեցիր նրա կերակուրը,

11 Ոռոգեցիր նրա ակոսը

Եվ բազմացրիր նրա արմտիքը։

Ցողվելիս պիտի զվարթանա նրա բույսը,

12 Քո քաղցրությամբ թող օրհնվի տարվա պսակը։

Դաշտերդ պարարտությամբ պիտի լցվեն,

13 Անապատի գեղեցկությունները պիտի պարարտանան,

Բլուրները ցնծությամբ պիտի զգեստավորվեն։

14 Մաքիների խոյերը պիտի զուգվեն,

Հովիտներն առատ ցորեն պիտի տան,

Պիտի ցնծան ու օրհներգեն։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.