1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Երբ Տերը գերությունից Սիոն վերադարձրեց,
Մենք մխիթարվեցինք։
2 Այնժամ մեր բերանները լցվեցին խնդությամբ,
Եվ լեզուները մեր՝ ցնծությամբ։
Այնժամ ասացին հեթանոսների մեջ.
«Տերը մեծ բաներ գործեց նրանց համար»։
3 Մեծ բաներ գործեց Տերը մեզ համար,
Եվ մենք բերկրեցինք։
4 Դարձրո՛ւ մեզ գերությունից, Տե՜ր,
Հարավի հեղեղների պես։
5 Արտասուքով ցանողները
Ցնծությամբ պիտի հնձեն։
6 Ովքեր գնալով գնում էին և լալիս,
Ովքեր տանում էին բարձած սերմերն իրենց,
Հետ պիտի գան ցնծալով
Եվ առած պիտի բերեն իրենց խրձերը։