1 Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության
2 Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։
Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ.
Բարություն անող ոչ ոք չմնաց։
3 Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝
Տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ փնտրում է Աստծուն։
4 Բոլորը միասին խոտորվեցին և անպիտան դարձան։
Բարիք գործող չկա, ոչ իսկ մեկ հոգի։
5 Մի՞թե չեն իմանում անօրենություն գործողները,
Որ ուտում են իմ ժողովրդին հացի կերակրի պես
Եվ չեն աղոթում Աստծուն։
6 Այնտեղ պիտի երկյուղի մատնվեն, որտեղ վախ չկա,
Որովհետև Աստված պիտի ցրի մարդահաճոների ոսկորները։
Պիտի ամաչեն և մատնվեն ամոթի,
Որովհետև Աստված անարգեց նրանց։
7 Սիոնից ո՞վ պիտի տա Իսրայելի փրկությունը.
Երբ տերը իր ժողովրդին գերությունից վերադարձնի,
Հակոբը պիտի ցնծա, և Իսրայելն ուրախ պիտի լինի։