1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Իմ նեղության մեջ
Ես աղոթեցի Տիրոջը,
Եվ Տերը լսեց ինձ։
2 Ազատի՛ր ինձ, Տե՜ր,
Նենգավոր շուրթերից
Եվ չար լեզվից։
3 Ի՞նչ պիտի տրվի քեզ,
Կամ ի՞նչ պիտի ավելանա,
Ո՜վ նենգ լեզու.
4 Դրանք Հզորի նետերն են,
Քանզի կայծակներով մխրճված են կաղնու մեջ։
5 Վա՛յ ինձ, որովհետև
Երկարաձգվեց պանդխտությունս,
Եվ ես բնակվեցի Կեդարի վրանների տակ։
6 Շատ անգամներ
Ես բնակվեցի նրանց հետ,
Ովքեր ատում են խաղաղությունը։
7 Ես խաղաղարար էի.
Երբ խոսում էի,
Մարտնչում էին իմ դեմ։