Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 9

1 Դպրապետին՝ որդու գաղտնիքների մասին։ Սաղմոս Դավթի

2 Ո՜վ Տեր, իմ ամբողջ սրտով քեզ գոհություն կմատուցեմ

Եվ կպատմեմ քո բոլոր սքանչելիքների մասին։

3 Քեզանով կցնծամ ու կուրախանամ,

Սաղմոս կասեմ Բարձրյալ Տիրոջ անվան համար։

4 Թշնամիներս հետ դառնալով կթուլանան

Ու կկործանվեն քո առջև։

5 Իրավունքս ու դատաստանս դու տեսար,

Որպես արդարության դատավոր՝ աթոռին նստեցիր։

6 Սաստեցիր հեթանոսներին, և կորավ ամբարիշտը,

Նրանց անունները ջնջեցիր հավիտյանս հավիտենից,

7 Եվ թշնամու զենքն իսպառ վերացավ։

Ավերեցիր քաղաքները, և կորավ նրանց

Հիշատակն աղաղակով։

8 Կա Աստված և կմնա հավիտյան.

Պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։

9 Ինքն է դատում աշխարհն արդարությամբ

Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։

10 Տերը տնանկին ապավեն եղավ

Եվ օգնական՝ նեղության պահին։

11 Քեզ կհուսան բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո,

Քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։

12 Սաղմո՛ս երգեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում,

Նրա գործերի մասին պատմե՛ք հեթանոսների մեջ։

13 Աղքատների արյան համար վրեժխնդիր լինելիս

Տերը հիշեց և չմոռացավ նրանց աղոթքները։

14 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր,

Եվ տե՛ս իմ նվաստացումն իմ թշնամիներից։

15 Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից,

Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին

Եվ ցնծամ քո փրկագործությամբ։

16 Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ,

Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։

17 Տերը ճանաչված է իր արած դատաստաններով,

Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։

18 Մեղավորները կրկին մեռյալների աշխարհ կընկնեն,

Ինչպես նաև Աստծուն մոռացած բոլոր հեթանոսները։

19 Տերը աղքատին երբեք չի մոռանա,

Եվ տնանկների համբերությունը չի կորչի երբեք։

20 Հասի՛ր, Տե՛ր, որպեսզի մարդը չտիրի,

Թող հեթանոսները դատվեն քո առաջ։

21 Նրանց մեջ վա՛խ դիր, Տե՛ր,

Որպեսզի հեթանոսները հասկանան,

Որ լոկ մարդ են։

22 Եբրայական բնագրում այստեղ սկսում է 10-րդ սաղմոսը, մինչդեռ հունարեն Յոթանասնից և գրաբար թարգմանությունների մեջ այն ներկայացված է իբրև 9-րդ սաղմոսի շարունակություն։(1) Ինչո՞ւ, Տե՛ր, հեռու կանգնեցիր.

Անտարբեր եղար նեղության ժամանակ։

23 Ամբարիշտը ամբարտավանանալով նեղում է աղքատին.

Թող խափանվեն այն հնարները, որ նրանք խորհեցին։

24 Որովհետև մեղավորն ինքն իրեն գովում է իր ցանկությունների համար,

Գովաբանվում է և նա, ով զրկում է։

25 Իսկ մեղավորը բազում դառնությամբ բարկացրեց Աստծուն՝

Մտածելով, թե դրա համար չի հատուցվի։

(5) Նրա համար չկա Աստված.

26 Մշտապես պիղծ են նրա ճանապարհները։

Նրա մտքից վերացել է իրավունքը,

Նա հոխորտում է իր հակառակորդների վրա։

27 Ասաց իր սրտում. «Չեմ սասանվելու,

Սերնդեսերունդ փորձանքի չեմ ենթարկվի»։

28 Նրա բերանը լի է անեծքով,

Դառնությամբ ու նենգությամբ,

Իսկ լեզվի տակ ցավ է ու տառապանք։

29 Դարան է մտնում մեծամեծների հետ,

Որ անմեղին գաղտնաբար սպանի։

(9) Նրա աչքն աղքատի վրա է.

30 Դարանակալում է, ինչպես առյուծը մորենու մեջ,

Դարանակալում է՝ հափշտակելու աղքատին,

Հափշտակելու աղքատին և ճանկելու նրան։

31 Իր որոգայթը կգցի նրան,

Բայց տիրելով աղքատներին՝ կխոնարհվի ու կընկնի։

32 Քանզի ասաց իր սրտում. «Աստված մոռացել է,

Շրջել է իր երեսը՝ բնավ չտեսնելու համար»։

33 Ելի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ իմ,

Թող բարձրանա քո ձեռքը,

Եվ մի՛ մոռացիր տնանկներին։

34 Իսկ ինչո՜ւ ամբարիշտը բարկացրեց Աստծուն՝

Ասելով իր սրտում, թե չի քննվի։

35 Տեսնում ես դու ցավն ու տրտմությունը,

Քո ձե՛ռքը մատնիր նրան.

Քեզ է թողնվել աղքատը, և դու ես որբի օգնականը։

36 Թող խորտակվի մեղավորի և չարի բազուկը,

Պատժի՛ր նրա անարդարությունը,

Որ այլևս չլինի։

37 Տերը թագավոր է հավիտյանս հավիտենից։

Հեթանոսները թող կորչեն նրա երկրից։

38 Տե՛ր, լսեցիր աղքատների ցանկությունը,

Քո ականջը հասավ նրանց սրտի պատրաստությանը՝

39 Տեսնելու որբի և տնանկի դատաստանը,

Որ հողեղեն մարդը չկարողանա նրանց ճնշել երկրի երեսին։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.