Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 79

1 Դպրապետին՝ ինչպես «անցած ժամանակների մասին»-ը։ Ասափի վկայությունը։ Սաղմոս եթովպացիների մասին

2 Դու, որ հովվում ես Իսրայելը, լսի՛ր,

Որ հոտի պես առաջնորդում ես Հովսեփին,

Որ նստում ես քերովբեների վրա, հայտնվի՛ր

3 Եփրեմի, Բենիամինի և Մանասեի առջև։

Արթնացրո՛ւ քո զորությունը և արի՛ մեզ փրկելու։

4 Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր,

Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։

5 Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, մինչև ե՞րբ պիտի բարկանաս

Քո ծառաների աղոթքների վրա։

6 Արտասուքների հացով մեզ սնեցիր

Եվ բավական արցունք խմեցրիր մեզ։

7 Մեր հարևանների նախատինքը դարձրիր մեզ,

Ծաղրուծանակը՝ մեր թշնամիների։

8 Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր,

Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։ Հանգիստ

9 Եգիպտոսից այգի փոխադրեցիր, հանեցիր հեթանոսներին

Եվ նրանց փոխարեն տնկեցիր 10 ու առաջնորդեցիր նրան։

Ամրացան նրա արմատները, և այն լցրեց երկիրը,

11 Նրա ստվերը լեռները ծածկեց,

Եվ նրա բարունակը Աստծու մայրին է։

12 Մինչև ծով տարածեց իր որթը,

Իսկ շառավիղները մինչև գետերն են։

13 Ինչո՞ւ քանդեցիր նրա ցանկապատը,

Որ ճանապարհի անցորդներն էլ պոկոտեն այն։

14 Անտառի խոզն ապականեց այն,

Վայրի կենդանին արածեց նրա մեջ։

15 Աստվա՛ծ զորությունների, դարձի՛ր,

Նայի՛ր երկնքից և տե՛ս, այցելի՛ր այս այգին,

16 Եվ խնա՛մք տար սրան, որին քո աջը տնկեց,

Մարդու որդուն, որին զորացրիր քեզնով,

17 Հրով այրված և ավերված, ահա պիտի կորչի քո սաստումից։

18 Քո ձեռքը թող լինի այն մարդու վրա,

Եվ քո աջը՝ այն մարդու որդու,

Որին զորացրիր քեզնով։

19 Մենք այլևս չենք հեռանա քեզնից.

Դու պիտի փրկես մեզ,

Եվ մենք պիտի հռչակենք քո անունը, Տե՜ր։

20 Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ դարձիր,

Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.