Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 49

1 Սաղմոս Ասափի

Աստվածների Աստված Տերը խոսեց.

Ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք։

2 Սիոնից է նրա մեծ վայելչությունն

Ու փրկության գեղեցկությունը։

3 Մեր Աստված գալու է հայտնապես,

Եվ մեր Աստվածը չի լռելու։

Նրա առջև հուր պիտի բորբոքվի,

Եվ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ։

4 Նա վերևից պիտի կանչի երկինքը և երկիրը՝

Դատելու իր ժողովրդին։

5 Իր մոտ է հավաքելու իր սրբերին

Եվ նրանց, ովքեր ուխտի զոհեր են դնում

Իր սեղանի վրա։

6 Երկինքը պիտի պատմի նրա արդարությունը,

Որովհետև Աստված դատավոր է։ Հանգիստ

7 «Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես քեզ կասեմ,

Եվ դու, Իսրայե՛լ, քո դեմ կվկայեմ.

Ես եմ Աստվածը՝ քո Աստվածը։

8 Ինձ զոհաբերություններ ես անում,

Այդ մասին չէ, որ կշտամբում եմ քեզ.

Քո ողջակեզները միշտ իմ առջև են։

9 Բայց քո տնից արջառ չեմ ընդունի,

Ոչ էլ կարիք ունեմ նոխազների քո հոտից։

10 Քանզի իմն են անտառի բոլոր գազանները,

Լեռների երեներն ու բոլոր անասունները։

11 Ճանաչում եմ երկնքի բոլոր թռչուններին,

Եվ դաշտի վայրի գեղեցկությունն ինձ մոտ է։

12 Եթե քաղցեմ, քեզ ոչինչ չեմ ասի,

Քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ։

13 Ես չեմ ուտում քո արջառների միսը,

Ես չեմ ըմպում քո նոխազների արյունը։

14 Ինձ՝ Աստծուն, ավելի շուտ օրհնությո՛ւն մատուցիր.

Ուխտդ կատարի՛ր Բարձրյալի առջև։

15 Քո նեղության օրը կկանչես դու ինձ,

Եվ ես քեզ կփրկեմ, և դու ինձ կփառաբանես»։ Հանգիստ

16 Սակայն մեղավորին Աստված ասում է.

«Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը

Կամ ուխտս քո բերանն ես առնում։

17 Դու, որ ատեցիր իմ խրատը, մերժեցիր

Եվ հետ նետեցիր բերանիս բոլոր խոսքերը։

18 Երբ գողեր էիր տեսնում, ընթանում էիր նրանց հետ,

Շնացողների հետ բաժնեկից լինում։

19 Բերանդ չարություն էր բազմացնում,

Եվ լեզուդ՝ նենգություն նյութում։

20 Նստած չարախոսում էիր եղբորիցդ

Եվ քո մոր որդու վրա գայթակղություն էիր բարդում։

21 Այս բոլորն արեցիր, ու ես լռեցի, ո՛վ անօրեն.

Քո մտքում կարծեցիր, թե ես քեզ կնմանվեմ։

Արդ, պիտի հանդիմանեմ և այս ամենը քո առջև դնեմ։

22 Իմացե՛ք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն.

Գուցե երբևէ հարձակման ենթարկվեք,

Եվ չգտնվի մեկը, որ ազատի ձեզ։

23 Օրհնությո՛ւնը ինձ կփառավորի.

Ով իր ճանապարհը ուղիղ կգծի,

Նրան ցույց կտամ Աստծու տված փրկությունը»։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.