1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի ի հիշատակ այն բանի, որ Տերը փրկեց նրան
2 Աստվա՛ծ, ինձ օգնելո՛ւ նայիր,
Տե՛ր, փութա՛ ինձ փրկելու։
3 Թող ամաչեն և ամոթահար լինեն
Հոգիս հետապնդողները,
Թող հետ դառնան և ամաչեն
Իմ դեմ չար խորհողները։
4 Թող ամաչած դառնան,
Ովքեր ինձ «վա՜յ, վա՜յ» էին ասում։
5 Թող ցնծան և քեզնով ուրախանան բոլոր նրանք,
Ովքեր փնտրում են քեզ, Տե՛ր։
Քո տված փրկությունը սիրողները
Թող միշտ ասեն. «Աստված մեծ է»։
6 Ես աղքատ և անտուն եմ, Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ,
Իմ փրկիչն ու իմ օգնականն ես.
Տե՛ր իմ, մի՛ ուշացիր։