1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Ով Տիրոջը հուսա,
Սիոն լեռան պես չի սասանվի հավիտյան՝
Բնակվելով Երուսաղեմում։
2 Լեռները նրա շուրջն են,
Իսկ Տերն իր ժողովրդի շուրջն է
Այսուհետև մինչև հավիտյան։
3 Տերը չի թողնի մեղավորների գավազանը
Արդարների ժառանգության վրա,
Որ արդարներն իրենց ձեռքերը
Չերկարեն անօրենության։
4 Տերը բարիք է անում բարիներին
Եվ նրանց, ովքեր ուղիղ են սրտով։
5 Հափշտակությամբ մոլորվածներին
Տերը կմերժի անօրենություն գործողների հետ։
Խաղաղություն թող լինի Իսրայելի վրա։