1 Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի
2 Լսի՛ր, Աստվա՛ծ, իմ աղոթքները
Եվ ուշադի՛ր եղիր, Տե՛ր, իմ աղոթքին։
3 Երկրի ծագերից աղոթեցի քեզ այնքան, որ սիրտս նվաղեց։
Ժայռից ավելի բարձրացրիր ինձ,
4 Առաջնորդեցիր, հույսս եղար,
Հզոր աշտարակ եղար ինձ համար՝ ընդդեմ թշնամու։
5 Քո հարկում պիտի բնակվեմ ես հավիտյան
Եվ պիտի պատսպարվեմ քո թևերի հովանու տակ։ Հանգիստ
6 Քանզի դու, Աստվա՛ծ, լսեցիր իմ աղոթքները
Եվ քո անունից երկնչողներին ժառանգություն տվեցիր,
7 Օրեր ավելացրիր թագավորի տարիներին,
Օրեր՝ սերնդեսերունդ։
8 Կան և կմնան հավիտյան Աստծու առջև
Ողորմությունն ու ճշմարտությունը նրանց համար,
Ովքեր կխնդրեն նրանից։
9 Այսպես պիտի սաղմոս երգեմ քո անվանը
Հավիտյանս հավիտենից
Եվ քեզ աղոթքներս պիտի մատուցեմ օրըստօրե։