1 Սաղմոս Կորխի որդիների՝ օրհներգ
Նրա հիմքերը սուրբ լեռան վրա են.
2 Տերը Սիոնի դռներն ավելի է սիրում,
Քան Հակոբի բոլոր վրանները։
3 Քո մասին խոսեց փառավորյալը,
Քաղա՛քդ Աստծու։
4 Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը,
Որ ճանաչում են ինձ,
Ահա և այլազգիներն ու Ծուրը
Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։
5 «Մա՛յր Սիոն»,- ասաց մարդը,
Եվ մարդը ծնվեց նրա մեջ։
Եվ նրա հիմքերը Բարձրյալն ինքը գցեց։
6 Տերը գրքերով պիտի պատմի այն ժողովուրդների
Եվ իշխանների մասին, որոնք այնտեղ ծնվեցին։
7 Քեզանով որքա՜ն պիտի ուրախանան բոլոր նրանք,
Որոնց բնակությունը քեզանից է։