1 Սաղմոս Դավթի՝ խոստովանության
Աղաղակե՛ք Տիրոջը, բոլո՛ր երկրներ,
2 Եվ ծառայե՛ք Տիրոջն ուրախությամբ.
Նրա դիմաց ցնծությա՛մբ մտեք,
3 Ճանաչե՛ք, որ Տերը մեր Աստվածն է։
Նա ստեղծեց մեզ, և ոչ թե մենք եղանք.
Մենք նրա ժողովուրդը
Եվ նրա արոտի ոչխարներն ենք։
4 Նրա դռներից մտե՛ք խոստովանությամբ,
Նրա սրահները՝ օրհնությամբ։
Խոստովանե՛ք Տիրոջը
Եվ օրհնե՛ք նրա անունը։
5 Քաղցր է Տերը,
Հավիտյան է նրա ողորմությունը,
Նրա ճշմարտությունը՝ սերնդեսերունդ։