1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Ո՜վ Տեր,
Դեպի քեզ բարձրացրի իմ աչքերը,
Որ երկնքում ես բնակվում։
2 Ինչպես ծառաների աչքերն են
Իրենց տիրոջ ձեռքերին,
Եվ ինչպես աղախնի աչքերն են
Իր տիկնոջ ձեռքին,
Այնպես էլ մեր աչքերն են
Դեպի քեզ, Տե՜ր, Աստվա՛ծ մեր,
Մինչև որ ողորմես մեզ։
3 Ողորմի՛ր մեզ, Տե՜ր,
Ողորմի՛ր մեզ,
Որովհետև լցվեցինք արհամարհանքով։
4 Առավել ևս մեր հոգիները
Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով
Եվ արհամարհանքներով ամբարտավանների։