Առավոտյան աղոթք
1 Սաղմոս Դավթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից
2 Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները,
Եվ շատերն իմ դեմ ելան։
3 Շատերն իմ մասին ասում էին.
«Սրա համար իր Աստծով չկա՛ փրկություն»։
4 Բայց դու, ո՜վ Տեր, իմ օգնականն ես,
Իմ փառքն ես և գլուխս բարձր պահողը։
5 Ես ամբողջ ձայնով Տիրոջն աղոթեցի,
Եվ նա լսեց ինձ իր սուրբ լեռից։
6 Պառկեմ քնեմ, թե արթնանամ,
Տերն իմ պահապանն է։
7 Ես չեմ վախենա նրանց բյուրավոր զորքերից,
Որոնք, շուրջս բոլորած, պաշարել են ինձ։
8 Վե՛ր կաց, Տե՜ր, և փրկի՛ր ինձ, ո՜վ իմ Աստված,
Որովհետև դու հարվածեցիր բոլորին,
Ովքեր թշնամի էին ինձ առանց պատճառի,
Եվ մեղավորների ատամները կփշրես։
9 Տիրոջից է փրկությունը.
Քո օրհնությունը թող քո ժողովրդի վրա լինի։