1 Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության, 2 երբ զիփացիները եկան և Սավուղին ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ»
3 Ո՜վ Աստված, քո անունով փրկի՛ր ինձ
Եվ քո զորությամբ արդարացրո՛ւ ինձ։
4 Ո՜վ Աստված, լսի՛ր աղոթքս,
Ակա՛նջ դիր իմ խոսքերին։
5 Օտարները հարձակվեցին ինձ վրա,
Հզորները կյանքս խլել ուզեցին
Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։
6 Ահա Տերն է իմ օգնականը,
Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։
7 Դարձնելով չարը թշնամիներիս վրա՝
Կորցրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ։
8 Ես իմ կամքով քեզ զոհեր պիտի մատուցեմ
Եվ պիտի խոստովանեմ քո անունը, Տե՛ր,
Որովհետև բարի է։
9 Իմ բոլոր նեղություններից փրկեցիր ինձ,
Եվ իմ աչքը տեսավ թշնամիներիս կործանումը։