Ապաշխարության աղոթք
1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Խոր անդունդներից աղոթեցի քեզ, Տե՛ր,
2 Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը,
Թող ականջներդ լսեն աղոթքիս ձայնը։
3 Եթե անօրենություններս քննես, Տե՜ր,
Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել քո առջև,
4 Քանզի քեզանից է քավությունը։
5 Հանուն քո անվան համբերեցի, Տե՛ր,
Հոգիս քո խոսքին սպասեց,
6 Հոգիս Տիրոջը հուսաց։
Առավոտյան պահից մինչև երեկո,
Առավոտյան պահից
Իսրայելը Տիրոջը հուսաց։
7 Տիրոջից է առատ ողորմությունը,
Նրանից է ողջ փրկությունը,
8 Եվ նա պիտի փրկի Իսրայելին իր բոլոր նեղություններից։