Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 70

1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի։ Հովնադաբի որդիների և առաջին գերեվարվածների կողմից կատարվող

2 Տե՛ր, քեզ հուսացի, չեմ ամաչի հավիտյան։

Փրկի՛ր ինձ ու ապրեցրո՛ւ քո արդարությամբ,

Քո ականջը խոնարհեցրո՛ւ ինձ և փրկի՛ր ինձ։

3 Ապավե՛ն եղիր ինձ համար և ամրապես հաստատի՛ր ինձ, Աստվա՛ծ,

Որովհետև իմ հույսն ու ապավենը դու ես։

4 Աստվա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղավորի ձեռքերից,

Անօրենի և անիրավի ձեռքերից։

5 Քանզի դու ես իմ համբերությունը, Տե՛ր,

Տե՛ր, իմ հույսն ես մանկությունիցս ի վեր։

6 Քեզ վստահեցի ես արգանդից,

Դու ես իմ ապավենը մորս որովայնից,

Քեզնից է իմ օգնությունը հանապազ։

7 Ես ինչպե՜ս շատերի ծաղրանքը դարձա,

Իսկ դու իմ օգնականն ու զորացնողը եղար։

8 Թող գովաբանությամբ լցվի բերանս,

Որպեսզի շարունակ օրհնեմ քո փառքը

Եվ մեծ վայելչությունը։

9 Ինձ մի՛ լքիր ծերության ժամանակ, Տե՛ր,

Ուժս պակասելու ժամանակ մի՛ թող ինձ։

10 Իմ թշնամիները և նրանք, որ պաշարեցին հոգիս,

Խորհելով մեկտեղ, 11 ասացին.

«Աստված լքեց նրան, հալածենք և բռնենք նրան,

Քանզի նրան փրկող չկա»։

12 Աստվա՛ծ իմ, մի՛ հեռացիր ինձանից

Եվ ինձ օգնությա՛ն հասիր, Աստվա՜ծ։

13 Թող ամաչեն ու ձախողվեն անձիս չարախոսողները,

Թող ամոթ ու պարսավանք կրեն ինձ չար կամեցողները։

14 Ես մշտապես պիտի հուսամ

Եվ ամեն բանի մեջ բազմացնեմ քո օրհնությունը։

15 Բերանս պիտի պատմի քո արդարությունը

Եվ ամեն օր՝ քո գովքը։

Ես մարդկային ճարտար դպրություն չգիտեմ.

16 Ես պիտի մտնեմ Տիրոջ զորության ներքո

Եվ քո արդարությունը, Տե՜ր, միայն հիշեմ։

17 Աստվա՛ծ իմ, ինձ կրթեցիր իմ մանկությունից ի վեր,

Եվ հիմա էլ քո արդարությունը պիտի պատմեմ։

18 Մինչև ճերմակելն ու ծերանալը մի՛ լքիր ինձ, Աստվա՛ծ.

Մինչև ամեն եկող սերնդի պատմվեն գործերը բազկիդ։

Մինչև բարձունքներ են հասնում քո զորությունն ու արդարությունը,

19 Նաև մեծագործություններդ.

Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման։

20 Թեպետ բազում նեղություն

Եվ չարչարանքներ ցույց տվեցիր ինձ,

Դարձյալ մխիթարեցիր ինձ

Եվ երկրի խոր անդունդներից հանեցիր ինձ։

21 Հաճախ ցույց տվեցիր քո զորությունը.

Դարձյալ մխիթարեցիր ինձ

Եվ դարձյալ հանեցիր ինձ

Երկրի խոր անդունդներից։

22 Եվ արդ, ես պիտի վկայեմ քո մասին

Սաղմոսների պատրաստությամբ,

Ճշմարի՛տ Աստված,

Սաղմոս պիտի երգեմ քեզ օրհնությամբ,

Սո՛ւրբդ Իսրայելի։

23 Երբ սաղմոս երգեմ քեզ, շրթունքներն իմ պիտի ցնծան

Եվ հոգիս, որ դու փրկեցիր։

24 Լեզուս ևս պիտի միշտ խոսի քո արդարությունից։

Ժամանակին պիտի խայտառակվեն

Եվ ամոթահար լինեն իմ դեմ չար խորհողները։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.