1 Ալելուիա
Երանի՜ այն մարդուն, որ վախենում է Տիրոջից
Եվ խիստ կամենում նրա պատվիրանները։
2 Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա,
Եվ ուղղամիտ ազգը կօրհնվի։
3 Փառք և հարստություն կան նրա տան մեջ.
Նրա արդարությունը կմնա դարեդար։
4 Ուղղամիտներին լույս ծագեց խավարի մեջ.
Ողորմած, գթած և արդար է Տերը։
5 Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս,
Իր գործերը վարում ուղղամտությամբ.
6 Նա հավիտյան չի սասանվի։
Արդարի հիշատակը հավետ կմնա,
7 Չարի համբավից նա չի վախենա։
Նրա սիրտը պատրաստ է Աստծուն հուսալու.
8 Նրա սիրտը հաստատուն է, և չի սոսկա,
Մինչև աչքով չտեսնի իր թշնամիներին։
9 Սփռեց և տվեց աղքատներին.
Նրա արդարությունը կմնա դարեդար,
Եվ նրա եղջյուրը կբարձրանա փառքով։
10 Մեղավորը կտեսնի և կբարկանա,
Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի,
Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։