Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 44

1 Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության. օրհնություն սիրելիի համար

2 Քո բարի պտուղները թող իմ սիրտը բխեցնի,

Եվ թող պատմեմ թագավորի գործերի մասին։

Լեզուս նման է արագագիր դպրի գրչին։

3 Գեղեցկատեսիլ ես մարդկանց բոլոր որդիներից,

Քո շուրթերից շնորհք է թափվում,

Դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։

4 Ո՜վ հզոր, սուրը դի՛ր մեջքիդ,

Ո՜վ գեղեցիկդ ու վայելուչդ.

5 Քո փայլուն մարտե՛րը մղիր,

Թագավորի՛ր հանուն ճշմարտության

Եվ հեզերի արդարության,

Եվ քո աջը ահ կտարածի։

6 Ո՜վ հզոր, քո նետերը սրված են,

Եվ ժողովուրդները պիտի ենթարկվեն քեզ,

Նետերդ պիտի մխրճվեն թագավորի թշնամիների սրտի մեջ։

7 Հավիտյանս հավիտենից է քո Աթոռը, ո՜վ Աստված.

Քո արքայության գավազանը ողորմության գավազան է։

8 Սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։

Դրա համար Աստված, քո Աստվածն օծեց քեզ

Ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին։

9 Քո զգեստներից ու փղոսկրյա տաճարներից

Զմուռս, ստաշխ և կասիա է բուրում,

10 Որով և ուրախացան ու պատվեցին քեզ արքայադուստրերը։

Թագուհին կանգնած է քո աջին՝

Զարդարված և պաճուճված ոսկեհուռ հանդերձներով։

11 Լսի՛ր, դո՛ւստր, տե՛ս, խոնարհեցրո՛ւ քո ականջը.

Մոռացի՛ր քո ժողովրդին և քո հոր տունը,

12 Որովհետև թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը։

Նա ինքն է քո տերը. 13 պիտի երկրպագես նրան,

Նրան պիտի երկրպագի և դուստրը Ծուրի [𝕸 և Ο΄ Տյուրոս],

Եվ ժողովրդի մեծամեծները

Պիտի պաշտեն նրան ընծաներով։

14 Արքայադստեր ամբողջ փառքը պալատի ներսում է՝

Զարդարված և պաճուճված ոսկեհուռ զգեստով։

15 Նրա հետ կույսեր պիտի տարվեն թագավորի մոտ,

Եվ նրա ընկերները պիտի տարվեն նրա մոտ։

16 Ցնծությամբ և ուրախությամբ պիտի բերվեն

Ու տարվեն թագավորի պալատ։

17 Եվ քո հայրերի փոխարեն քո որդիները պիտի լինեն.

Նրանց իշխաններ պիտի կարգես ողջ երկրի վրա։

18 Քո անունը պիտի հիշվի սերնդեսերունդ։

Դրա համար ժողովուրդները քեզ պիտի խոստովանեն հավիտյանս հավիտենից։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.