Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 117

1 Ալելուիա

Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,

Որովհետև բարի է,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

2 Իսրայելի տունը թող ասի, որ բարի է,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,

3 Ահարոնի տունը թող ասի,

Որ հավերժ է նրա ողորմությունը։

4 Տիրոջից երկյուղածները թող ասեն, որ բարի է,

Որ հավերժ է նրա ողորմությունը։

5 Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի,

Եվ հանդարտությամբ լսեց ինձ։

6 Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենա.

Մարդն ինձ ի՞նչ կանի։

7 Տերն է իմ օգնականը,

Եվ ես կտեսնեմ վերջը թշնամիներիս։

8 Լավ է Տիրոջը հուսալ, քան մարդկանց,

9 Լավ է Տիրոջը հուսալ, քան իշխաններին։

10 Բոլոր ազգերն ինձ շրջապատեցին,

Եվ Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց,

11 Շուրջս շրջեցին և միասին ինձ պաշարեցին,

Եվ Տիրոջ անվամբ վանեցի նրանց։

12 Մեղուների պես իմ շուրջը դարձան,

Վառվեցին, բորբոքվեցին հրո ճարակ փշերի պես,

Եվ Տիրոջ անվամբ մերժեցի նրանց։

13 Մերժելուց դրդվեցի և մոտ էի գլորվելու,

Եվ Տերն ինձ ընդունեց։

14 Տերն իմ զորությունն ու օգնությունն է

Եվ իմ փրկությունը եղավ։

15 Ցնծության և փրկության ձայն կա

Արդարների հարկերում։

Տիրոջ աջը զորություն գործեց,

16 Տիրոջ աջը բարձրացրեց ինձ,

Եվ Տիրոջ աջը զորություն գործեց։

17 Պիտի չմեռնեմ, այլ պիտի ապրեմ

Եվ պիտի պատմեմ գործերը Տիրոջ։

18 Խրատելով խրատեց Տերն ինձ

Եվ չմատնեց մահվան։

19 Արդարության դռները բացե՛ք ինձ,

Որ մտնեմ նրանցից ներս

Եվ գոհություն մատուցեմ Տիրոջը։

20 Այս դուռը Տիրոջն է,

Եվ արդարները կմտնեն սրանով։

21 Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր,

Որովհետև լսեցիր ինձ,

Իմ փրկությունը եղար։

22 Վեմը, որ շինողներն անարգեցին,

Անկյան գլուխը եղավ։

23 Տիրոջից եղավ այս

Եվ սքանչելի է մեր աչքերին։

24 Այսօր է, որ ստեղծեց Տերը.

Եկեք ցնծանք և ուրախանանք այսօր։

25 Ո՜վ Տեր, փրկի՛ր, ո՜վ Տեր, առաջնորդի՛ր,

26 Օրհնյա՜լ է Տիրոջ անվամբ եկողը,

Եվ օրհնեցինք քեզ Տիրոջ տնից։

27 Տերը՝ մեր Աստվածը, երևաց մեզ.

Կատարե՛ք ուրախության տոներ

Մուտքից մինչև սեղանի անկյունները։

28 Դու իմ Աստվածն ես.

Գոհություն պիտի մատուցեմ քեզ։

Դու իմ Աստվածն ես.

Պիտի մեծարեմ քեզ։

Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր,

Որովհետև լսեցիր ինձ

Եվ իմ փրկությունը եղար։

29 Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը,

Որովհետև բարի է,

Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.