Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 36

1 Սաղմոս Դավթի

Մի՛ նախանձիր չարերին, ոչ էլ նրանց,

Ովքեր անօրենություն են գործում։

2 Քանզի խոտի նման կչորանան շուտով,

Դալար խոտի պես արագ կանցնեն։

3 Տիրո՛ջը հուսա և բարությո՛ւն արա։

Բնակվի՛ր երկրում և հովվի՛ր նրա մեծության մեջ։

4 Պաղատի՛ր Տիրոջը, և կտա քեզ սրտիդ խնդրածը,

5 Տիրոջը հայտնի՛ր քո ճանապարհները և նրա՛ն հուսա։

6 Նա այնպես կանի, որ արդարությունդ լույսի պես երևա,

Եվ իրավունքդ՝ կեսօրվա նման։

7 Հնազա՛նդ եղիր Տիրոջը և ծառայի՛ր նրան

Եվ մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհներն ամոթալի են,

Կամ մարդուն, որ չարիք է գործում։

8 Հանդարտվի՛ր բարկությունից, վե՛րջ տուր սրտնեղությանը

Եվ մի՛ նախանձիր չարերին,

9 Քանզի նրանք շուտով կսատակեն,

Իսկ Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը։

10 Եվս մի քիչ, և ամբարիշտն այլևս չի լինի.

Կփնտրես նրա տեղը և չես գտնի։

11 Իսկ ովքեր հեզ են, կժառանգեն երկիրը

Եվ կզվարճանան իրենց երկարատև խաղաղության մեջ։

12 Մեղավորը սպասում է արդարին

Եվ իր ատամներն է կրճտացնում նրա վրա։

13 Սակայն Տերը կծիծաղի մեղավորի վրա,

Քանզի սկզբից էլ գիտի, որ հասել է նրա օրը։

14 Մեղավորները սուր հանեցին

Եվ իրենց աղեղները լարեցին՝

Հարվածելու աղքատին ու անտունին,

Սպանելու սրտով խոնարհին։

15 Նրանց սրերը կմտնեն իրենց սրտերը,

Եվ նրանց աղեղները կփշրվեն։

16 Նախընտրելի է արդարի քիչը,

Քան մեղավորների մեծ հարստությունը։

17 Ամբարիշտների բազուկները կխորտակվեն,

Տերն արդարներին հաստատ կպահի։

18 Գիտի անմեղների ճանապարհները.

Նրանց ժառանգությունը հավիտյան կլինի։

19 Չարության ժամանակ նրանք չեն ամաչի,

Իսկ սովի օրերին կհագենան։

20 Ահա մեղավորները կկորչեն,

Իսկ Տիրոջ թշնամիներն

Իրենց փառքի ու վերելքի ժամին կսպառվեն,

Ինչպես ծուխն է սպառվում։

21 Մեղավորը փոխ է առնում և չի հատուցում,

Այնինչ աղքատը խղճում է և տալիս։

22 Տիրոջն օրհնողները կժառանգեն երկիրը,

Իսկ ովքեր անիծում են, կոչնչացվեն նրանից։

23 Տիրոջից է ուղղվում մարդու ընթացքը,

Եվ այդպիսով հույժ ցանկանում է նրա ճանապարհը.

24 Թեպետև գայթակղվի, նա չի կործանվի,

Քանզի Տերն է բռնել նրա ձեռքը։

25 Ես մանուկ էի, բայց ծերացա

Եվ չտեսա արդարին արհամարհված,

Ոչ էլ նրա զավակին՝ հաց մուրալիս։

26 Ամեն օր ողորմում է և փոխ տալիս.

Նրա զավակը հավիտյան թող օրհնյալ լինի։

27 Չարից խուսափի՛ր, բարությո՛ւն արա

Եվ դրա մեջ կապրես հավիտյանս հավիտենից։

28 Տերը սիրում է իրավունքը և իր սրբերին վայր չի գցում,

Այլ հավիտյան պահում է նրանց։

Անօրենները կհալածվեն միասին,

Եվ ամբարիշտների սերունդը կկորչի։

29 Սակայն արդարները կժառանգեն երկիրը

Եվ հավիտյանս հավիտենից կբնակվեն այնտեղ։

30 Արդարի բերանն իմաստություն է պատմում,

Իսկ լեզուն՝ իրավունք խոսում։

31 Աստծու օրենքն իր սրտի մեջ է պահում.

Նրա ընթացքը չի գայթակղվի։

32 Նայում է մեղավորն արդարին

Եվ փորձում է սպանել նրան,

33 Բայց Տերը նրա ձեռքը չի հանձնի նրան

Եվ դատի ժամանակ չի թողնի նրան։

34 Սպասի՛ր Տիրոջը և պահի՛ր նրա ճանապարհը,

Եվ կբարձրացնի քեզ՝ երկիրը ժառանգելու,

Եվ կտեսնես մեղավորի կորուստը։

35 Տեսա ամբարիշտին խոյացած-բարձրացած՝

Լիբանանի մայրիների պես։

36 Անցա, և չկար, փնտրեցի, և նրա հետքը չերևաց։

37 Պահի՛ր անբծությունը և տե՛ս ուղղությունը,

Որովհետև խաղաղարար մարդն ստացվածք կունենա։

38 Անօրենները կհալածվեն միասին,

Եվ ամբարիշտների սերունդը կկորչի։

39 Տիրոջից է արդարների փրկությունը.

Նրանց վերակացուն է նեղության ժամանակ։

40 Տերը կօգնի և կփրկի նրանց,

Կազատի մեղավորներից ու կպահպանի նրանց,

Քանզի իր վրա հույս դրեցին։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.