1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Եթե Տերը չի կառուցում տունը,
Իզուր են հոգնում այն շինողները։
Եթե Տերը չի պահում քաղաքը,
Իզուր են տքնում նրա պահապանները։
2 Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը,
Ուշ պառկելը ննջելու
Եվ տառապանքով վաստակած հացը ուտելը։
Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է,
Մինչ նրանք քնած են։
3 Մարդու ժառանգությունը որդիներն են,
Որոնք իր վարձն են,
Եվ այն է պտուղն իր որովայնի։
4 Ինչպես նետերը հզորի ձեռքերում,
Այնպես են որդիները անկյալների։
5 Երանի՜ նրան, ով իր ցանկությունը նրանցով լցրեց.
Չեն ամաչելու, երբ դռան մոտ խոսեն
Նրանց թշնամիներն իրենց հետ։