Pular para o conteúdo
Publicidade

Սաղմոսներ 43

1 Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության

2 Ո՛վ Աստված, մեր ականջներով լսեցինք,

Ինչ որ մեր հայրերը պատմեցին մեզ.

Այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում, առաջին օրերում։

3 Քո ձեռքը վերացրեց հեթանոսներին

Եվ նրանց փոխարեն հաստատեց մեր հայրերին։

Չարչարեցիր ժողովուրդներին և դուրս հանեցիր նրանց.

4 Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը,

Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց,

Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը,

Քանզի սիրեցիր նրանց։

5 Դու ինքդ ես իմ թագավորը և իմ Աստվածը,

Որ տնօրինեցիր Հակոբի փրկությունները։

6 Քեզնով պիտի հարվածենք մեր թշնամիներին

Եվ քո անվամբ պիտի արհամարհենք մեր դեմ ելնողներին։

7 Ո՛չ աղեղիս վրա եմ հույս դրել,

Եվ ո՛չ էլ սուրս պիտի փրկի ինձ,

8 Այլ դու ես մեր թշնամիներից մեզ փրկողը

Եվ մեզ ատողներին ամոթահար անողը։

9 Ամեն օր Աստծով պարծենանք

Եվ նրա անվանը խոստովանենք հավիտյան։ Հանգիստ

10 Բայց արդ մերժեցիր և անարգեցիր մեզ

Եվ չելար մեր զորքի հետ, ո՛վ Աստված։

11 Մեզ թիկունք դարձնել տվեցիր մեր թշնամիների առաջ,

Եվ մեզ ատողները հափշտակեցին մեզ։

12 Մեզ ոչխարի պես տվեցիր մորթվելու

Եվ մեզ հեթանոսների մեջ ցրեցիր։

13 Առանց գնի վաճառեցիր քո ժողովրդին,

Եվ մեր աղաղակն այժմ թիվ-համար չունի։

14 Մեզ մեր հարևանների նախատինքը դարձրիր

Եվ մեր դրացիների ծաղր ու ծանակը։

15 Մեզ հեթանոսների մեջ ասելիք դարձրիր,

Եվ ժողովուրդները մեր մասին լսելիս գլուխներն էին շարժում։

16 Ամեն օր նախատինքներս իմ առջև են,

Եվ երեսիս ամոթը պատել է ինձ

17 Նախատողի ու չարախոսի ձայնից,

Թշնամու և հալածողի երեսից։

18 Այս ամենը մեր գլխով անցավ,

Բայց մենք քեզ չմոռացանք

Ու չդրժեցինք քո Ուխտը,

19 Եվ մեր սրտերը չփոխվեցին։

Մեր շավիղները շեղեցիր քո ճանապարհներից,

20 Մեզ խոնարհեցրիր չարչարանքի տեղերում,

Եվ մեզ պատեցին ստվերները մահվան։

21 Մի՞թե մոռացանք մեր Աստծու անունը

Կամ ձեռք մեկնեցինք օտար աստվածներին։

22 Սակայն Աստված այդ կիմանա,

Որովհետև նա է քննում մեր սրտի գաղտնիքները։

23 Քանզի ամեն օր մեռնում ենք քեզ համար,

Համարվեցինք իբրև զոհաբերության նախատեսված ոչխարներ։

24 Զարթնի՛ր, Տե՜ր, ինչո՞ւ ես ննջում.

Ելի՛ր և մի՛ մերժիր մեզ ընդմիշտ։

25 Երեսդ ինչո՞ւ ես շրջում մեզնից,

Մեր նեղություններն ու աղքատությունը մոռանում։

26 Մեր անձերը մինչև գետին խոնարհվեցին,

Իսկ մեր մեջքերը հողին հավասարվեցին.

27 Ելի՛ր, Տե՜ր, օգնի՛ր մեզ

Եվ փրկի՛ր մեզ հանուն քո անվան։

Todos os capítulos de Սաղմոսներ 150
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66
  67. 67
  68. 68
  69. 69
  70. 70
  71. 71
  72. 72
  73. 73
  74. 74
  75. 75
  76. 76
  77. 77
  78. 78
  79. 79
  80. 80
  81. 81
  82. 82
  83. 83
  84. 84
  85. 85
  86. 86
  87. 87
  88. 88
  89. 89
  90. 90
  91. 91
  92. 92
  93. 93
  94. 94
  95. 95
  96. 96
  97. 97
  98. 98
  99. 99
  100. 100
  101. 101
  102. 102
  103. 103
  104. 104
  105. 105
  106. 106
  107. 107
  108. 108
  109. 109
  110. 110
  111. 111
  112. 112
  113. 113
  114. 114
  115. 115
  116. 116
  117. 117
  118. 118
  119. 119
  120. 120
  121. 121
  122. 122
  123. 123
  124. 124
  125. 125
  126. 126
  127. 127
  128. 128
  129. 129
  130. 130
  131. 131
  132. 132
  133. 133
  134. 134
  135. 135
  136. 136
  137. 137
  138. 138
  139. 139
  140. 140
  141. 141
  142. 142
  143. 143
  144. 144
  145. 145
  146. 146
  147. 147
  148. 148
  149. 149
  150. 150

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.