1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Այստե՛ղ օրհնեցեք Տիրոջը,
Տիրոջ բոլո՛ր ծառաներ,
Որ գտնվում եք Տիրոջ տան մեջ
Եվ մեր Աստծու գավիթներում։
2 Գիշերը բարձրացրե՛ք ձեր ձեռքերը
Դեպի սրբարան
Եվ օրհնեցե՛ք Տիրոջը։
3 Թող Սիոնից մեզ օրհնի Տերը, նա,
Որ ստեղծեց երկիրն ու երկինքը։