1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար
Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-
2 Եթե Տերը մեզ հետ չլիներ,
Երբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա,
3 Ողջ-ողջ կկամենային կուլ տալ մեզ,
Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա։
4 Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։
Մեր անձերն անցան հեղեղներով,
5 Մեր անձերն անցան անդադար հորձանքներով։
6 Օրհնյա՜լ է Տերը, որ մեզ
Նրանց ատամների որսը չդարձրեց։
7 Մեր անձերն ազատվեցին,
Ինչպես ճնճղուկը՝ որսորդների թակարդից։
Նրանց թակարդները փշրվեցին,
Եվ մենք ազատվեցինք։
8 Մեր օգնությունը Տիրոջ անունից է.
Նա ստեղծեց երկինքն ու երկիրը։