1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի
Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում,
Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։
2 Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում
Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։
3 Ով չի նենգել իր լեզվով
Եվ չարիք չի արել իր ընկերոջը,
4 Մերձավորներից նախատինք չի ստանում.
Արհամարհված է չարագործը նրա առջև։
Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին,
Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
5 Իր արծաթը վարձու չի տալիս,
Կաշառք չի առնում իրավունքի դեմ։
Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։