Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 64

Աղոթք գթության

1 Ինչպես մոմը՝ կրակի դիմաց,

կրակը կայրի քո հակառակորդներին,

և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ.

քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։

2 Երբ հրաշալի գործեր կատարես,

քո ահից լեռները կսասանվեն։

3 Հնուց ի վեր չլսեցինք,

և ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված,

որ քո ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ,

4 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում

և հիշում քո ճանապարհները։

Եվ ահա դու բարկացար,

որովհետև մենք մեղք գործեցինք

և դրա համար էլ մոլորվեցինք։

5 Մենք ամենքս պիղծ դարձանք,

և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց,

մեր անօրենությունների պատճառով

մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք.

հողմերը քշեցին մեզ։

6 Ոչ մեկը չի կանչում քո անունը,

ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել.

ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր

և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։

7 Տե՜ր, մեր Հայրն ես դու.

մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը,

մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։

8 Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա

և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։

Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր,

մենք ամենքս քո ժողովուրդն ենք։

9 Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ,

Երուսաղեմն անապատ դարձավ ու անեծքի մատնվեց։

10 Մեր սուրբ տաճարն ու փառքը,

որտեղ մեր հայրերն օրհներգում էին,

հրո ճարակ դարձավ,

և մեր ողջ փառավորությունը կործանվեց։

11 Եվ այս ամենը դու հանդուրժում ես, Տե՛ր,

լռություն ես պահում ու սաստիկ նվաստացնում մեզ։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.