Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 31

Աստված պաշտպանելու է Երուսաղեմը

1 Վա՜յ նրանց,

ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս,

ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են,

և ձիերի մեծ բազմությանը.

նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում,

Աստծուն չէին փնտրում։

2 Բայց Տերն իմաստուն էր

և նրանց վրա չարիք բերեց.

նրա խոսքը չի անարգվի.

նա կկանգնի չար մարդկանց տների,

նրանց սնոտի հույսի վրա։

3 Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն,

ձիերի մարմիններին.

բայց օգնություն չի լինի.

Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա,

և օգնողները տանջանքի կենթարկվեն,

իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն,

ամենքն անխտիր կոչնչանան։

4 Այսպես ասաց ինձ Տերը.

«Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա,

որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով,

այնպես որ նրանք պարտության մատնվեն,

նրա բարկության սաստկությունից հալվեն,

այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան

և նրա բլուրների վրա»։

5 Ինչպես թևածող թռչունները,

այդպես էլ Զորությունների Տերը հովանի պիտի լինի Երուսաղեմին,

նրա թիկունքին կանգնի,

օգնի, փրկի և ապրեցնի։

6 Դարձե՛ք, ո՛վ Իսրայելի որդիներ,

որ գաղտնի ու չար ծրագրեր եք խորհում.

7 քանի որ այն օրը մարդիկ պիտի վերացնեն

իրենց արծաթե և ոսկե կուռքերը՝

իրենց ձեռքերի գործած մեղքերը։

8 Ասորեստանցին պիտի ընկնի,

բայց ոչ մարդու սրով.

մարդու սուրը չի ուտելու նրան,

նա փախուստի պիտի մատնվի,

բայց ոչ սուսերի պատճառով.

նրա երիտասարդները ևս պարտության պիտի մատնվեն։

9 Նրանք, ովքեր բանտարկվածների պես թաքնված են լինելու ժայռերի մեջ,

նույնպես պարտության են մատնվելու.

փախչողն էլ պիտի բռնվի։

Այսպես է ասում Տերը.

«Երանի՜ նրան, ով զավակ ունի Սիոնում,

և ում տանեցիները Երուսաղեմում են»։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.