Գովք փրկիչ Աստծուն
1 Այն օրը պիտի ասես.
«Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր,
բարկացար ինձ վրա,
բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։
2 Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը.
ես հույսս նրա վրա պիտի դնեմ
և երկյուղ չեմ կրելու,
քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը,
և փրկություն եղավ ինձ համար»։
3 Ուրախությամբ ջո՛ւր առեք փրկության աղբյուրներից։
4 Եվ այն օրը պիտի ասես.
«Օրհներգե՛ք Տիրոջը,
հնչեցրե՛ք նրա անունը,
նրա փառքը տարածե՛ք ազգերի մեջ,
հիշե՛ք, որ բարձր է նրա անունը։
5 Օրհներգե՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց,
ծանուցե՛ք այդ ամբողջ աշխարհին։
6 Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ,
քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։