Pular para o conteúdo
Publicidade

Եսայի 18

Վա՜յ եթովպացի սուրհանդակներին

1 Վա՜յ եթովպացիներին՝ գետի այն կողմում

առագաստանավերին ապավինած երկրին,

2 որ ընծաներ էր ուղարկում ծովով

և մագաղաթյա հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով,

որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մոտ,

ազգ, որ օտար է ու չար,

և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել,

ազգ, որ անհույս է ու ոտքի տակ տրված։

Եվ այժմ ամբողջ երկրի գետերն 3 աշխարհի պես բնակեցված են.

պիտի բնակեցվի նրանց երկիրը,

երբ նշանը լեռան վրայից վերանա,

և լսելի լինի փողի ձայնի նման,

4 քանզի այսպես ասաց ինձ Տերը.

«Ապահովություն պիտի լինի իմ քաղաքում,

ինչպես միջօրեի տոթագին լույսը

և ամառային օրերի զով ամպը»։

5 Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի,

երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա,

մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով,

ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։

6 Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին

և երկրի գազաններին.

նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները,

երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։

7 Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։

Todos os capítulos de Եսայի 66
  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14
  15. 15
  16. 16
  17. 17
  18. 18
  19. 19
  20. 20
  21. 21
  22. 22
  23. 23
  24. 24
  25. 25
  26. 26
  27. 27
  28. 28
  29. 29
  30. 30
  31. 31
  32. 32
  33. 33
  34. 34
  35. 35
  36. 36
  37. 37
  38. 38
  39. 39
  40. 40
  41. 41
  42. 42
  43. 43
  44. 44
  45. 45
  46. 46
  47. 47
  48. 48
  49. 49
  50. 50
  51. 51
  52. 52
  53. 53
  54. 54
  55. 55
  56. 56
  57. 57
  58. 58
  59. 59
  60. 60
  61. 61
  62. 62
  63. 63
  64. 64
  65. 65
  66. 66

Estes versículos te tocaram? Ore agora!

+581 estão orando agora.

Junte-se à corrente de oração.